ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, այս մասին infoteka24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

 

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով, անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է խաթարել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, կառուցողական է և նպատակ ունի հասնել երկարաժամկետ խաղաղության Հարավային Կովկասում և նույնն է ակնկալում Ադրբեջանից»,- ասել է Հունանյանը։

Քաղաքականություն