Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը` նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Սերժ Սարգսյանը` նախկին նախագահների հետ հանդիպման մասին
Իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում և Հանրապետական կուսակցության հայտարարություններում: Երրորդ նախագահի գրասենյակն այսպես է պատասխանել…

Իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում և Հանրապետական կուսակցության հայտարարություններում: Երրորդ նախագահի գրասենյակն այսպես է պատասխանել լրատվամիջոցների հարցումներին:
 

Ըստ տարածված հայտարարության` Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների հանդիպումը հնարավորություն է տալիս համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:
 

Սրան զուգահեռ, ըստ Սարգսյանի, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:
 

Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ նախկին նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար:

Նմանատիպ հոդվածներ

Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...

Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250