Հասարակություն
Ինչից է մահացել Եղիսաբեթ երկրորդը, հարազատներից ով է արձանագրել մահը. մանրամասներ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը մահացել է ծերությունից: Այդ մասին է ասվում միապետի մահվան վկայականում, որը թողարկվել է սեպտեմբերի 16-ին և այսօր է հրապարակվել: Վկայականը ստորագրել է Շոտլանդիայի մահերի և ամուսնությունների գրանցման գլխավոր ռեգիստրի ղեկավար Փոլ Լյովը:
Ըստ փաստաթղթի, 96-ամյա թագուհին վախճանվել է սեպտեմբերի 8-ին տեղական ժամանակով 15։10-ին: Նրա մահը գրանցել է դուստրը՝ իշխանուհի Աննան:
Շոտլանդիայում թագուհու բժիշկ Դագլաս Գլասը վկայականում մահվան պատճառ է նշել միապետի տարիքը:
Նրա մահվան մասին լուրը 3 ժամ հետո է հրապարակվել: Վարչապետ Լիզ Թրասին միապետի մահվան մասին հայտնել է կառավարության քարտուղար Սայմոն Քեյսը:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են վարում
Մենք ունենք հրաման՝ վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքները. ԳՇ պետի տեղակալ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0