Մենք ունենք հրաման՝ վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքները. ԳՇ պետի տեղակալ
Նախօրեին դեպքերը հենց եղել են այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրանան, չենք թողնում տեխնիկա մոտեցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակորդը չամրանա, իսկ թե ինչ հակազդման միջոցներ է պլանավորվում, միանշանակ բարձրաձայն չեմ կարող ասել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դան հասնենք: Լսել եք երեւի՝ Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր է, այդքանն էլ պետք է ապահովենք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են վարում
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսա...
«Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի
Քաղաքացիներին կթույլատրվի ոտքով հատել «Վերին Լարսի» անցակետը։ Որոշումը կայացրել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ներքին գոր...