Բաքվում Իրանի դեսպանը` Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու մասին
Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնականի հետ:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների, Կովկասյան տարածաշրջանի խնդիրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումների շուրջ:
Հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, պարզաբանելով Թեհրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության և տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին հակասող աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության վերաբերյալ, հայտնել Է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Իրանի պատրաստակամության մասին:
Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է հարթակ տրամադրել երկկողմ, եռակողմ հանդիպումների եւ «3+3» տարածաշրջանային նախաձեռնության անցկացման համար:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...