Սպիտակ տանը կհանդիպեն Բայդենն ու Մակրոնը
Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը պետական այցով ԱՄՆ-ում կգտնվի դեկտեմբերի 1-ին, ինչը կնշանավորի Covid-19-ի համավարակի պատճառով խախտված ավանդույթի վերադարձ։
«Մենք կցանկանայինք հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ տիկին Բրիժիթ Մակրոնին 2022թ. դեկտեմբերի 1-ի պետական այցի ժամանակ։ Դա կլինի Բայդեն-Հարիսի վարչակարգի առաջին պետական այցը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
Պետական այցը, որը կներառի պետական ընթրիք, «կընդգծի խոր եւ ամուր հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի՝ մեր վաղեմի դաշնակցի միջեւ»,- նշել է նա։
Նա խոստովանել է, որ «քովիդը, անկասկած, չեղարկել է անձնական շատ միջոցառումներ, որոնք նախագահն ավանդաբար անցկացնում էր Սպիտակ տանը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը գրառում է արել
ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտ...
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա` հանդիպելու Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամու...
Ղրղզստանը և Տաջիկստանը հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել
Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնագիր են ստորագրել հակամարտությունների դադարեցման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովո...