Ուկրաինայի ԶՈւ-ն հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. կան զոհեր
Ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հարված է հասցրել Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցին, 2 մարդ զոհվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ Նրա խոսքով` հրթիռային հարվածը հասցվել է ժամը 5:30–ին։
«Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում, մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին»,–ասել է նա։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
Ներկայացուցչի խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չկար։
«Դա փաստացի Խերսոնի կենտրոնն է», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Զինծառայողը մտածելով, թե մոտեցողը թշնամին է կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կան...
Պայթյուն Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ
Այսօր, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տե...
Թուրքիայում երկրաշարժ է եղել
Թուրքիայի արևելյան հատվածում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայու...