ՈւԵՖԱ–ն Հայաստան–Ուկրաինա խաղը բարձր ռիսկային էր ճանաչել. ովքե՞ր չեն կարողացել տոմս գնել
Երևանում Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև Ազգերի լիգայի խաղի տոմսերը վաճառվել են միայն այն երկրների քաղաքացիներին, որոնք ներկայացնում էին ազգային թիմերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։
«Արտասահմանյան անձնագրերով մարդկանց տոմսեր չէին վաճառվում։ Տոմս կարող էին գնել միայն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները», – ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ՈւԵՖԱ–ն խաղը որակել էր բարձր ռիսկային։
B լիգայի առաջին խմբի խաղը, որն անցկացվել է Երևանում սեպտեմբերի 24–ին, ավարտվել է 5:0 հաշվով` հօգուտ հյուրերի։
Նշենք, որ 5 տուրերից հետո В դիվիզիոնի A ընտրական խմբում Հայաստանի հավաքականը երեք միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Կապառոսի սաները Երևանում առաջին տուրի ընթացքում հաղթանակ տարան Իռլանդիայի նկատմամբ (1:0), որից հետո զիջեցին Գլազգոյում Շոտլանդիայի թիմին (0:2), Լոձում` Ուկրաինային (0:3) և Երևանում` Շոտլանդիային (1:4)։
Սեպտեմբերի 27-ին Խոակին Կապառոսի սաները կանցկացնեն Ազգերի լիգայի վերջին խաղը Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...