«Նրանք սպառնում են, որ Թուրքիան գիշերը կգա». Հունաստանի վարչապետը պատասխանել է Էրդողանին
Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Հունաստանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունների հետ կապված՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Միցոտակիսը Հունաստանի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունը համարել է Աթենքի կարմիր գծերը թուրքական ագրեսիայի դեմ։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթում: Վերջինս անդրադարձել է Անկարայի ռեվիզիոնիստական ծրագրին եւ տարածաշրջանում նրա ապակայունացնող դերին, ինչպես նաեւ կարեւորել Անկարայից բխող սադրիչ հռետորաբանությունը։
Միցոտակիսն անդրադարձել է նաեւ հունական կղզիների վերաբերյալ Թուրքիայի անհիմն եւ անընդունելի մեղադրանքներին եւ դրանց ինքնիշխանության վերաբերյալ կասկածներին, ծովում եւ օդում խախտումներին, ինչպես նաեւ Հունաստանի դեմ համակարգված ապատեղեկատվության արշավին։ Նա նաեւ դատապարտել է բարձր մակարդակի շփումները դադարեցնելու Թուրքիայի միակողմանի որոշումը։
«Թվում է, թե Թուրքիայի ղեկավարությունը տարօրինակ մոլուցք ունի իմ երկրի նկատմամբ․․. Նրանք սպառնում են, որ Թուրքիան գիշերը կգա։ Սա ագրեսորի լեզու է»,-ասել է Միցոտակիսը։ «Ես կցանկանայի ուղղակիորեն դիմել թուրք ժողովրդին. Հունաստանը վտանգ չի ներկայացնում ձեր երկրի համար: Մենք ձեր թշնամիները չենք, մենք հարեւաններ ենք»,-ասել է Հունաստանի վարչապետը։
«Գրեթե հիսուն տարի կիպրացիներն ապրել են բաժանված կղզում՝ անօրինական ներխուժման եւ ռազմական օկուպացիայի հետեւանքով»,-հավելել է նա։
Հունաստանի վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Թուրքիայի անօրինական գործողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Ուկրաինական կողմը հայտնել է իր զոհերի թիվը
Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են ավելի քան 9 հազար մարդ, ասել է պաշտպանության...
Ո՞ր քաղաքացիները ենթակա չեն զորահավաքի. ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգի, ինչպես նաև առանձին բարձրտեխնոլոգիական ճ...