Փելոսիի հայտարարությունը՝ Հայաստան այցից առաջ
Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան խորհրդանշում է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականությունը` խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան, ինչպես նաև կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան ունենալուն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից առաջ նման հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։
«Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության և անվտանգության մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ կփոխանցենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորման հարցում»,- ասել է Փելոսին։
Նրա խոսքով` պատվիրակությունն անհամբերությամբ է սպասում արդյունավետ հանդիպումներին, որոնք կշարունակեն ամրապնդել գործընկերությունը ՀՀ-ի հետ և առաջ տանել 2 երկրների շահերը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Փելոսիի` ՀՀ այցի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը․ հաստատված 2 զոհ ունենք․ Քյարամյան
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում։ Քննությունը այդ առումով շարունակվում է:...