Մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել․ իրավիճակը՝ Ներքին Հանդում և Ջերմուկում
Գիշերը Ջերմուկում և Ներքին հանդում իրավիճակը հանգիստ է եղել, հրադադարից հետո ընդհանուր առմամբ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին 24News-ին տեղեկացրել են Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը և Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
Ներքին Հանդի ղեկավարը նշել է, որ հրադադարից հետո մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել:
Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը․ հաստատված 2 զոհ ունենք․ Քյարամյան
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում։ Քննությունը այդ առումով շարունակվում է:...