Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում. ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց․ Մոդեստ Կոլերով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական իրադարձություններին չափից դուրս ներգրավված լինելու եւ Անդրկովկասի հարցերով չզբաղվելու մեջ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանի կարիքը չկա ու գնացել է Բրյուսել, իսկ Երեւան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել։ Դուք դուրս շպրտեցիք Ռուսաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
«Հայտնի է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեծամասնությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Դա նշանակում է, որ Երեւանը խաղաղապահ առաքելությունն ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու խնդիր է դնում։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն այդ մանդատը չեն կատարի»,- հավելել է նա։
Այստեղից Կոլերովը եզրակացրել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բնական դաշինք է ձեւավորվում, քանի որ Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում, ժամկետի կեսն արդեն անցել է, եւ երաշխիքներ չկան, որ Բաքուն կերկարաձգի այդ մանդատը։
«Երեւանն օգնում է Բաքվին եւ կասկածի տակ է դնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Բայց որտեղի՞ց է գալիս այս միամտությունը, որը ԱՄՆ-ն կպաշտպանի։ Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում։ Ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց։ Երեւանը եվրաատլանտյան ինտեգրման կուրս է բռնել, խաղաղապահների մանդատի վերանայումը դեպի ՆԱՏՕ է շարժվում։ Իսկ ո՞րն է Հայաստանին ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը։ Թուրքիան։ Ոչ մի այլ երկիր ՆԱՏՕ-ն Անդրկովկասում չի ներկայացնի»,- եզրափակել է պատմաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը․ հաստատված 2 զոհ ունենք․ Քյարամյան
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում։ Քննությունը այդ առումով շարունակվում է:...