Հասարակություն
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր
Lilit A.
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։
[e91282a1f455c1f3759a98106bfb8dd8.jpg]
Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։
NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։
Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը. News
Lilit A.
Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին
Lilit A.
ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին
Lilit A.
Լուսանկարը հեռացվել էր դեռ կես տարի առաջ. Միկա Բադալյան
Lilit A.