«Մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ». ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը այցեր կկատարի Երևան և Բաքու
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կանոնավոր այցեր կկատարի Բաքու և Երևան՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։
«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերում: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են մեզ համապատասխան ռուսական օգնության պահանջը: Իհարկե, մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Դենիս Գոնչարը։
Վերջինս հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող հատուկ ներկայացուցչին վստահել է համապատասխան գործառույթներ:
«Խովաևը պարբերաբար այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում ընդհանուր եզրեր փնտրելու՝ համաձայնագրի նախագծի շուրջ նրանց համաձայնեցումը հեշտացնելու համար։ Այս ամիս կայանան նրա հաջորդ այցերը տարածաշրջան»,- ասել է Գոնչարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...