Տոկաևը կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։
Տոկաևն իր ելույթում ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը՝ կողմերին հորդորելով անհապաղ սկսել բանակցությունները։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...