Փաշինյանն ասաց, թե ինչի հետ կապ ունի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը
Այսօր անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն, այս համատեքստում այստեղ չեմ միայն փաստեր հրապարակելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը՝ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Բոլոր այն պնդումները, թե ՀՀ ԶՈՒ-ն դիմել են սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր հայկական ԶՈւ-ի հարձակումների վերաբերյալ, ինչը իրականության հետ աղերս չուներ»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցողի պատճառներից մեկը կապված է ԼՂ բանակցային գործընթցաի հետ։
«Բոլորդ հիշում եք, որ 2020թ-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի 5 առաջարկություններ և առաջարկել դրա հիմքի վրա կնքել խաղաղության պայմանագիր։ Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն ու այդ հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշեց նա։
Փաշինյանը ասաց, որ հայկական կողմի առաջարկների մեջ կետեր կային ԼՂ ժողովրդի անվտանգության և դրանից բխող կարգավիճակի և նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ։
«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն էր, իրենք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ հարցը, քանի որ իր դիրքորոշմամբ՝ Ղարաբաղի հարցը լուծված է կամ դա Ադրբեջանի ներքին հարցն է։ Հայաստան դեմ չէ Ադրբեջանի առաջարկած փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկին։ Բայց պետք է հասկանալ՝ ինչ ենք հասկանում դրա տակ, օրինակ՝ Ադրբեջանը ՀՀ-տարածքային ամբողջականություն ասելով արդյո՞ք նաև նկատի է ունենում այն տարածքները, որոնք 2021թ-ի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից, այս հարցի պատասխանը մենք չենք ստանում։ Ադրբեջանը անկնալում է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչի որպես Արբեջանի մաս, ինչը բխում է իրենց դիրքորոշման ձևակերպումից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
«Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ. պայքարելու է մինչև վերջ». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։ «Այսօր՝ ոչ։ Ես նրան...