«Հրադադարը» տևել է մոտ մեկուկես ժամ, որից հետո հրետակոծությունը վերսկսվել է․ Դավիթ Շահնազարյան
«Հրադադարը» տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո հրետակոծությունը վերսկսվել է Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ. այս համայնքները կրկին հրետանային միջոցներով թիրախավորվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Մեկ ժամ առաջ խախտեցին հրադադարը, եթե, իհարկե, կարելի է հրադադար անվանել։ Բնակիչներ կան, որոնք պատսպարվել են, բայց հիմնականում տարհանվել են։
Կութ գյուղի եզրին գտնվող մեկ տուն է վնասվել, բարեբախտաբար, տանը մարդ չի եղել։ Նորաբակում վնասված տներ չկան, իսկ Սոթքի վերաբերյալ դժվար է գնահատական տալ, որովհետեւ այս պահին թիրախային հրետակոծություն է տեղի ունենում, իսկ այդ ժամուկեսն էլ, որ կիսահրադադարային վիճակ էր, հնարավոր չի եղել վնասի չափը գնահատել, բնականաբար, ամենաշատ վնասները հենց Սոթքում են եղել»,– ասել է Վարդենիսի ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
«Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ. պայքարելու է մինչև վերջ». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։ «Այսօր՝ ոչ։ Ես նրան...