Հունաստանի վարչապետը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին: 

Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա այս խոսքերն ուղեկցվել են բազմության բուռն ծափողջություններով: 

Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Ես Թուրքիայի նախագահի այդօրինակ հայտարարություններն անընդունելի եմ համարում: Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»։ Նաև հավելել է, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։ 

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում որքան մոտենում է խորհրդարանական և նախագահական ընտրութունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է անում ազգայնական հայտարարություններ:

Քաղաքականություն

Պատահարներ