Այս Ազգային Ժողովն ամենախայտառակ ԱԺ-ն է. Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան»–ի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն մեկնաբանությունը, որ «Քաղաքացիական պայմանագրին» միայնակ են թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ։
Նախկին պատգամավոչ Սամսոնյանը գրել է․
«Սա քաղաքական ողբերգություն է: Այս մարդիկ քաղաքական ողբերգություն են: Փաստորեն, հայրենիքի փրկիչները, ովքեր պառլամենտ են մտել, որ «իբր թույլ չտան իշխանությունը երկիրը վաճառի, հիմա մենակ են թողնում, որ իշխանությունն իր վաճառելու ծրագիրը հանգիստ իրագործի (իհարկե, այդպիսի ծրագրի գոյությունը միմիայն իրենց մտքի տափակ արգասիքն է):
Այո՛, այս Ազգային ժողովն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը: Իսկ դուք, կրկնում եմ, քաղաքական ողբերգություն եք ոտքից գլուխ:
Ափսոս էդ մանդատը, որ թզբեհի պես ֆռցնում եք ու մարդկանց խաբում եք: Ինչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ` պատասխանատվությունից չեք փախչելու»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...