Բերձորից տեղահանված 14 ընտանիքների գումարային աջակցության սերտիֆիկատ է տրվել. քաղաքապետ
Բերձորից տեղահանված եւ Երեւանի Նորքի տարածքում ժամանակավոր բնակվող 14 ընտանիքների առաջնահերթության կարգգով տրանադրվել է 10 մլն դրամի աջակցության սերտիֆիկատը,որպեսզի նրանք լքեն այդ շենքերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` հավելելով, որ մնացածներին դեռ աջակցության սերտիֆիկատները չեն հանձնել:
«Աջակցման այս ծրագրով պետությունը օգնում է, որ նոր բնակարան ձեռք բերեն տեղահանված բնակիչները: Դե բոլորս հասկանում ենք, որ 10 մլն-ը քիչ է քիչ թե շատ բարեկարգ բնակարան ձեռք բերելու համար, սակայն դա հանդիսանում է պետության աջակցութունը, իսկ Արցախում վերաբնակեցված ընտանիքներին պետությունը տրամադրում է նոր բնակարաններ»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում Բերձորն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հարցում, քաղաքապետն ասաց, որ առայժմ միայն զինվորականներ են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերում, քաղաքացիական անձինք դեռ չկան:
Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ Բերձորից տեղահանված բնակիչները հիմնականում Հայաստանում են վերաբնակեցվել, մի քանի ընտանիք են միայն նախընտրել մնալ Արցախում:
Նշենք, որ ադրբեջանական բանակն օգոստսի 26-ին մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
Արցախը Հայաստանի հետ կապվում է նոր երթուղուվ:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...