Մեծ Բրիտանիայի նոր միապետը կկոչվի Չարլզ III. Լիզ Թրաս
Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել արքայազն Չարլզը` վերցնելով Չարլզ III անունը: Այս մասին հայտնում է երկրի վարչապետ Լիզ Թրասը:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ մահացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Վերջինիս մահից հետո բրիտանական գահը փոխանցվել է երկրի պատմության մեջ ամենաերկարակյաց միապետի ավագ որդուն՝ արքայազն Չարլզին:
Մոտ ապագայում թագուհու մահվան կապակցությամբ կսկսվի «Լոնդոնի կամուրջ» պլանի իրականացումը` իրադարձություններ, որոնք շուտով տեղի կունենան Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի խորհրդանշական շենքերի վրա ծածանվող դրոշներն իջեցվում են: Երկրում 10-օրյա սուգ է հայտարարվել։
Նշենք, որ Ռուսաստանում անունների թարգամնության պատմականորեն ձևավորված առանձնահատկության պատճառով բրիտանացի նոր միապետի անունը կկոչեն ոչ թե Չարլզ III, այլ՝ Կառլ III:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...