ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցները չկարողացան խաթարել երկրի ֆինանսական կայունությունը. Միշուստին
Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները չկարողացան խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկովյան ֆինանսական համաժողովում։
«Մեր երկրի դեմ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանվել։ Բայց նախաձեռնողներն իրենց հիմնական նպատակին չեն հասել։ Չկարողացան խախտել մեր ֆինանսականկայունությունը», - ասել է նա։
Միշուստինի խոսքով՝ կառավարությանը Ռուսաստանի Բանկի հետ համատեղ հաջողվել է էապես հարթել ՌԴ քաղաքացիների ու բիզնեսի դեմ ոչ բարեկամական գործողությունների բացասական ազդեցությունը:
Նա նշել է, որ իրականացվել են կապիտալի արտահոսքի զսպման, բանկերի և այլ պրոֆիլային կազմակերպությունների անխափան աշխատանքի ապահովման միջոցառումներ, ամրապնդվել է ռուբլու փոխարժեքը:
Միշուստինն ասել է, որ նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները գրեթե կիսով չափ աճել են, ինչն այդ արտահանումը սահմանափակելու փորձերի սպասելի հետևանք էր:Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա ներդրողների ու արժեթղթերի մուտքը Ռուսաստանի բորսային շուկա հեշտացնելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանն այսօր վերակազմավորումէ իր ֆինանսական ինքնիշխանությունը։ Դա պահանջում է ստեղծել ճարտարապետություն, որը բացառում է երրորդ երկրների ազդեցությունը։
Միխայիլ Միշուստինն անդրադարձել է նաև միջազգային հաշվարկների բազմաբևեռ համակարգի ստեղծման հնարավորությանը: Դա, ըստ նրա, հնարավոր է դոլարի օգտագործումը կրճատելով։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...