«Հիմա Արևմուտքը խուճապի մեջ է». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը խուճապի մեջ է այն մտքից, թե ինչպես է անցկացնելու ընթացիկ ձմեռը՝ գների աճի պայմաններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրեց էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։
«Էներգետիկ ճգնաժամի թեմա կա, գները բարձրանում են։ Հիմա Արևմուտքը խուճապի մեջ է, թե ինչպես է անցկացնելու այս ձմեռը։ Հուսով եմ, որ ողջամիտ քայլերով մենք կհաղթահարենք այս փորձությունները»,- ասել է Էրդողանը Խորվաթիայում կայացած մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...