«Հայաստանի ավտոշուկաները շուտով կնմանվեն Վրաստանի ավտոշուկաներին». Սանոսյան

ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։ Հայաստանի ավտոշուկաները շուտով կնմանվեն Վրաստանի ավտոշուկաներին։

 

«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա ավտոմեքենաների առքուվաճառքը»,– ասաց նախարարը։

 

Ըստ նոր սահմանված չափորոշիչների, ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։

 

«Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու։ Հնարավոր լինի այդ մեքենան գնելուց տեղում հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,– ասաց Սանոսյանը։

 

Որոշմամբ սահմանված են նաև շուկայում գործող սննդի կետերի, շուկա այցելող քաղաքացիների համար ավտոկայանատեղիների չափորոշիչները։

Քաղաքականություն

Պատահարներ