«Միտված ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալ». Փաշինյան
Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունում դրական դինամիկա է արձանագրվել:
«Այս տարի միտված ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալ: Եվ այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, որովհետև այն տնտեսական աճը, որը նախատեսված է, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Ես նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը. մենք դա տեսնում ենք: Իհարկե, պետք է այստեղ աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի այդ դինամիկան կարողանանք պահել, որպեսզի մեզ մոտ այդպիսի տնտեսական աճից հետո չառաջանա նոր տնտեսական ճգնաժամ»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...