Մեզ չեք տեսնի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում․ Ագնեսա Խամոյան
ԱԺ նիստերին մեր մասնակցության, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ընթանում, հանդիպումներ ենք ունենում խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը։
Նա պարզաբանեց, որ այս հանդիպումներն անցնում են բաց, անկաշկանդ մթնոլորտում, եւ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում ազատ արտահայտել իր կարծիքը, եւ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը։
«Ազգային ժողով «վերադարձի» հետ կապված մի քանի քննարկումներ են եղել։ «Հայաստան»-ի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Սա նշանակում է, որ մեզ չեք տեսնի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում։ Մենք շարունակում ենք հավատալ, որ իշխող մեծամասնությունը չի արտացոլում անվտանգության, պաշտպանության և այլ կարևոր ասպեկտներում մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները, ուստի նպատակահարմար չենք համարում վերադառնալ խորհրդարան։
Դիմադրության շարժումը շարունակվելու է փողոցում, և մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր վերջնական նպատակին հասնելու համար»,-ասաց Խամոյանը։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...