Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ վիճելի չէ. Պետդեպը՝ Էրդողանին
Հունաստանի ինքնիշխանությունը իր կղզիների նկատմամբ վիճելի չէ: ԱՄՆ Պետդեպարտամենտը այսկերպ է մեկնաբանել Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները, թե իբր Հունաստանը օկուպացրել է Էգեյան ծովի կղզիները: Այս մասին գրում է թուրքական artigercek.com-ը։
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արդյունավետ չեն այն հայտարարությունները, որոնք կարող են մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։
«Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասին աշխատելը: Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն... Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ լարվածությունը խորացնող հռետորաբանությունից և գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...