Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախօրեին դատախազություն է ներկայացել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Այս մասին News.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սպասում ենք, որ ծանուցում ստացած մյուս անձինք էլ կներկայանան՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»,– ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, հարսը՝ Էմմա Ծառուկյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։
Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...