Հասարակություն

Երբ և ինչպես է Վլադիմիր Սոլովյովը կապտուկներ ստացել. մանրամասներ

Երբ և ինչպես է Վլադիմիր Սոլովյովը կապտուկներ ստացել. մանրամասներ

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կարող էր վիրավորվել «ոչ կոնտակտային մարտում» վարժության ժամանակ, գրում է Baza-ն՝ հղում անելով հեռուստահաղորդավար Միխայիլ Ռյաբկովի մարզիչին։
 

Նա ասել է, որ Սոլովյովը վերջերս մարզումներ է ունեցել և մրցամարտի է մասնակցել։ 

 

«Տեսականորեն դրանից հետո դեմքի վրա կարող են կապտուկներ առաջանալ»,- նշել է մարզիչը։
 

Ինքը՝ Ռյաբկովը, չի հավատում, որ հեռուստահաղորդավարը կարող էր վնասվածք ստանալ մարզման ժամանակ, քանի որ «Վլադիմիրն այնպիսի մարդ է, որ կհագցնի՝ ում ուզենա»։
 

Ըստ Baza-ի, զրույցի վերջում մարզիչը կատակել է, թե հնարավոր է՝ Սոլովյովը նման վնասվածք է ստացել կնոջ հետ մրցամարտի ժամանակ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը դուրս է եկել Solovyov Live հաղորդաշարի առավոտյան եթեր՝ դեմքին կապտուկներ ու քերծվածքներ։ Հաղորդումը դիտողները նկատել են, որ լրագրողի աչքի տակ և քթի վրա մի քանի բծեր են երևում, որոնք, կարծես հարվածի հետևանք լինեն։

 

Հաջորդ եթերում հեռուստահաղորդավարի դեմքի կապտուկները գրեթե անտեսանելի են եղել։ Ենթադրաբար, իրավիճակը փրկել են դիմահարդարները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250