Ռուսաստանը չի ներառվի ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում. Սպիտակ տուն

Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորողների ցուցակում չներառելու ամերիկյան իշխանությունների որոշումը վերջնական է: Այս մասին Ճեպազրույցի ժամանակ համապատասխան հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, գրում է Life.ru-ն:
 

«Այո, այդպես է»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք այս որոշումը վերջնական է։
 

Ժան Պիերը նաև հավելել է, որ Ռուսաստանին ցուցակում ավելացնելը «կարող է անցանկալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի և աշխարհի համար»:

 

Օրինակ, նման քայլը կարող է խանգարել Կիևի աջակցությանը, հումանիտար իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև վտանգել հացահատիկի համաձայնագրերը։

Քաղաքականություն

Պատահարներ