Բայդենը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր. դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր պետություն, հայտնում է Reuters-ը։ Նախկինում նման բանաձեւ ընդունվել էր Կոնգրեսի կողմից, սակայն Պետդեպարտամենտը պարտավոր չէ այն իրականացնել. պետքարտուղար Բլինկենը դեմ է այս որոշմանը։
Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելը կխաղա ամերիկացիների դեմ, այդ թվում՝ բիզնեսն այլևս չի կարողանա մասնակցել ռուսական միջուկային նյութերի գործարքներին, ինչպես նաև կհանգեցնի ուկրաինական հացահատիկի վերաբերյալ գործարքի ձախողմանը և նոր պատժամիջոցներին, որոնք չեն ձեռնտու Վաշինգտոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում հակամարտություն է ծագել իշխանության ճյուղերի միջև: Ինչպես գրել էր NYT-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դիմադրում է Կոնգրեսի համառ կոչերին՝ ճանաչելու Ռուսաստանը որպես «ահաբեկչության պետական հովանավոր»։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը բանաձեւ էր ընդունել, որով ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ էր անում ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական երկիր։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...