Հասարակություն

Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ապօրինի ծառահատման հարցով Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Gohar Vardanyan 259 դիտում
Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ապօրինի ծառահատման հարցով Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Արձագանքելով քաղաքացիների և լրատվամիջոցների ահազանգերին, թե Երևանի Պուշկին-Եկմալյան խաչմերուկում իրականացվել է ծառահատում, Երևանի քաղաքապետարանը, համապատասխան ստուգումներ իրականացնելու արդյունքում, տեղեկացնում է, որ տեղի ունեցածի համար Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի կողմից չի տրվել թույլտվություն (տոմս) և գործողությունը եղել է ապօրինի: Այս մասին հայտնում է   Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

«Եղած ապացույցների հիման վրա Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։ Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250