Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա զոհ
Իջևանի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։
Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին հերթին պետք է կանխել իրավիճակը, երբ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի մասին
Forbes-ի ցուցակի անդամ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ (Արցախ...
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել. «Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հ...
Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքը մերժվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օ...