Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պատելը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հրաժարական է տվել, քանի որ չի ցանկանում աշխատել երկրի նոր վարչապետ Լիզ Թրասի կառավարությունում: Այս մասին գրում է RT-ն:
Հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում Պատելն ասել է, որ «այժմ «հետին նստարանից»՝ սովորական խորհրդարանի անդամների նստավայրից մտադիր է քարոզել այն քաղաքականությունը, որի համար պայքարում էր» հայտնում է Sky News-ը:
Լիզ Թրասը՝ Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳՆ ղեկավարը, երկրի նոր վարչապետն է։ Քվեարկության արդյունքի մասին հայտնել է Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր իր հրաժարականի մասին, միաժամանակ, նա ասել էր, որ կկատարի վարչապետի պարտավորությունները մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...