Ջալալ Հարությունյանի փաստաբանի հայտարարությունը
Փաստաբան Արսեն Սարդարյանը ստանձնել է գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։
Փաստաբանը հայտարարել է, թե ցավում է, որ իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես «հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարին մեղադրանք են առաջադրել իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար»։
«Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:
Այն, որ Ջալալ Հարությունյանն անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…», - նշել է Սարդարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղ...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...