Թուրքիան 500 դոլար ամսական աշխատավարձ է տալիս սիրիական գրոհայիններին
Թուրքիան այսպես կոչված «Սիրիական ազգային բանակի» գրոհայիններին ապահովում է 500 դոլար ամսական աշխատավարձով, ասել է լրագրող եւ Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Մուսթաֆա Բալբայը։
Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններն «անցած ամիսներին բողոքել են այդ աշխատավարձի դեմ՝ ասելով, որ իրենք դժգոհ են դրանից»,- Cumhuriyet թերթը մեջբերել է իր լրագրող Բալբայի խոսքերը, որը ելույթ է ունեցել Անկարայում փախստականների խնդիրներով զբաղվող խմբի նիստում։
Ավելի վաղ որպես «Ազատ սիրիական բանակ» հայտնի այս խմբավորումը կազմված է ավելի քան 35 ընդդիմադիր խմբերից, որոնք գործում են հիմնականում Սիրիայի հյուսիսում։ Նրանք մասնակցել են հարեւան երկրի տարածքի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումներին՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղ գարուն» գործողություններին։
Այն մեղադրվում է թուրքական հարձակողական գործողությունների ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Մասնավորապես, սիրիական գրոհայինները թալանել են տներ եւ խանութներ, Թուրքիայի հարձակումների ժամանակ առեւանգել եւ կտտանքների են ենթարկել քաղաքացիական անձանց նախկինում քրդերի կողմից վերահսկվող Աֆրինում։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...