Թուրք պատգամավորին կալանավորել են՝ մեղադրելով ահաբեկչության մեջ
Թուրքական դատարանը վճիռ է կայացրել խորհրդարանի պատգամավոր Սեմրա Գյուզելին ահաբեկչության մեղադրանքով նախնական կալանքի վերցնելու մասին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ստամբուլի ոստիկանությանը եւ Գյուզելի փաստաբանին։
Գյուզելը կալանավորվել է ուրբաթ, Ստամբուլում, իսկ շաբաթ օրվա վերջին դատարանը որոշել է մինչեւ դատավարությունը բանտարկել նրան, տեղեկացրել է Ստամբուլի ոստիկանությունը՝ դատախազի հարցապնդմանը համապատասխան։
Գյուզելի փաստաբան Վեյսի Էսքին հայտարարել է, որ Գյուզելի դեմ հարուցված մեղադրանքները հիմնավորված չեն, եւ դրանք անվանել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության դեմ «քաղաքական ցեղասպանության գործողությունների» շարունակություն։
«Ծանոթի այցելությունը (Քրդստանի աշխատավորական կուսակցության) ճամբար ինքնին հանցագործություն չէ՝ կապված (ահաբեկչական) կազմակերպությանն անդամակցելու հետ»,- ասել է Էսքին Reuters գործակալությանը։
Ընդ որում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ուրբաթ օրը կալանավորման մասին հայտարարել է՝ ասելով, որ Գյուզելը «բռնվել» է։
«Խորհրդարանի մեր անդամը կալանավորվել է անքաղաքավար կերպով։ Կառավարությունը դա վերածում է քարոզչական նյութի՝ օգտագործելով անտեղի եւ տգեղ արտահայտություններ, ինչը ցույց է տալիս կառավարող կուսակցության անօգնականությունը»,- նշվել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության հայտարարությունում։
Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության անդամ Սեմրա Գյուզելը մարտին զրկվել էր պատգամավորական իմունիտետից, երբ թուրքական ԶԼՄ-ներում տարածվել էր նրա լուսանկարը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամի հետ, որն արվել էր մի քանի տարի առաջ։ Հետագայում նրա ձերբակալման օրդեր էր տրվել՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։
Երբ հունվարին առաջին անգամ հայտնվեցին լուսանկարները, Գյուզելը հայտարարեց, որ այդ մարդն իր փեսացուն է, իսկ լուսանկարներն արվել են, երբ նա այցելել է փեսացուին թուրքական պետության եւ ՔԱԿ-ի միջեւ խաղաղ գործընթացի ժամանակ, որը ձախողվեց 2015թ.։
Գյուզելի խոսքով՝ հետաքննությունն իր դեմ, որը հիմնված է 2017թ. իր փեսացուի սպանությունից հետո գտնված նյութերի վրա, սկսվել է խորհրդարան իր ընտրվելուց մեկ տարի հետո։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...