Սպիտակ տունը՝ Պուտինի գործողությունների համար բոլոր ռուսներին պատասխանատվության ենթարկելու մասին
Սպիտակ տունը հայտարարել է, որ բոլոր ռուսներին Վլադիմիր Պուտինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելն արդյունավետ միջոց չի համարում: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար շենգենյան վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու Եվրամիության ծրագրերի հետ։
Վաշինգտոնը կարծում է, որ ՌԴ կառավարության անդամների, օլիգարխների և Ուկրաինա ներխուժման հետ անմիջականորեն կապված այլ անձանց համար ԵՄ և ԱՄՆ մուտքի անհատական արգելքները արդյունավետ միջոց են դարձել այդ երկրի նախագահ Պուտինի և նրա շրջապատի դեմ, ասել է Քիրբին:
Նա ընդգծել է, որ Արևմուտքն այժմ չի կարող Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել այնպես, կարծես ոչինչ չի եղել, սակայն հասարակ ռուսները չպետք է տուժեն դրա պատճառով։
«Սա չպետք է վերածվի պատերազմի բոլոր ռուսների դեմ»,- ասել է Ջոն Քիրբին։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր արևմտյան երկրները սկսել են մուտքի սահմանափակումներ մտցնել ռուս պաշտոնյաների, քաղաքական գործիչների և գործարարների համար։ ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Չեխիան և Լատվիան, դադարեցրել են զբոսաշրջային շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ներխուժումը սկսելուց մի քանի ամիս անց ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին համաեվրոպական արգելք սահմանել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կոչ է արել սահմանափակել ռուսների մուտքը Եվրամիություն։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...