Շվեդիան էներգետիկ ընկերություններին հարյուր միլիարդների երաշխիքներ կառաջարկի
Շվեդիան մի քանի հարյուր միլիարդ շվեդական կրոն կառաջարկի էներգետիկ ընկերություններին՝ լիկվիդայնության երաշխիքների տեսքով, որպեսզի օգնի խուսափել ֆինանսական ճգնաժամից այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմը» փակել է «Հյուսիսային հոսք 1» գազատարը, հայտարարել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը, հաղորդում է Reuters-ը:
Կառավարությունը կներկայացնի առաջարկ, որը թույլ կտա նրան վարկային երաշխիքներ տրամադրել, ասել է ֆինանսների նախարար Միքայել Դամբերգը՝ հավելելով, որ երկրի բոլոր խորհրդարանական կուսակցությունները եւ խոսնակը տեղեկացված են։
«Եթե մենք չգործենք, ֆինանսական համակարգում խափանումների լուրջ վտանգ կա, ինչը վատագույն դեպքում կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի»,- ասել է Անդերսոնը:
Շվեդիայում դիտարկվում է ամենաբարձր գնաճը վերջին 30 տարվա ընթացքում, եւ կենտրոնական բանկն այս տարի արդեն երկու անգամ բարձրացրել է տոկոսադրույքները, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է եւս մեկ կտրուկ աճ:
Էլեկտրաէներգիայի վարձերի բարձրացումը, տոկոսադրույքների բարձրացումը եւ տնտեսական աճի դանդաղումը սեպտեմբերի 11-ի համընդհանուր ընտրություններին ընդառաջ քարոզարշավի հիմնական թեմաներն են դարձել:
Դամբերգը հայտարարել է, որ կառավարությունն ակնկալում է 90 միլիարդ շվեդական կրոն (8,36 միլիարդ դոլար) ստանալ, որպեսզի այս եւ հաջորդ տարի սպառողներին կարողանա օգնել էլեկտրաէներգիայի ռեկորդային գները հաղթահարելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...