Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Նախատեսված են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան առաջնորդների հետ: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի, Չինաստանի ղեկավարները, իսկ Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները տեսակապով կդիմեն համաժողովի մասնակիցներին։
Գլխավոր թեմաները լինելու են գլոբալ գործընթացները և Հեռավոր Արևելքի զարգացումը, ՏԱՍՍ-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...