Ով է փորձում խանգարել Իրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքի կնքմանը
Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդն այսօր առավոտյան կառավարության նիստի սկզբում անդրադարձել է (Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի) միջուկային համաձայնագրին, որը ձեւավորվում է Իրանի եւ արեւմտյան տերությունների միջեւ, գրել են իսրայելական ԶԼՄ-ները։
Իսրայելի վարչապետը տեղեկացրել է, որ վաղը Վաշինգտոն է մեկնելու «Մոսադի» ղեկավար Դավիթ Բառնեան՝ «միջուկային համաձայնագրի ստորագրումը թույլ չտալու ջանքերի շրջանակում հանդիպումներ ունենալու համար»։
Լապիդի խոսքով՝ չորեքշաբթի ինքը զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ տեղեկացրել, որ Իսրայելը դեմ է միջուկային համաձայնագրին։
Ջո Բայդենն, իր հերթին, ըստ նրա, հայտնել է, որ «խորապես հավատարիմ է Իսրայել պետության անվտանգությանը»։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին տեղեկացրել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին կառուցողական պատասխան է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։
Իրանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման համար առաջարկված համաձայնագրի նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ կարծիք էր հայտնել բանակցություններում բաց մնացած հարցերի մասին։ ԵՄ-ում Իրանի պատասխանն անվանել են կառուցողական եւ հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ կխորհրդակցեն հետագա քայլերի վերաբերյալ։ Իրանական կողմը օգոստոսի 24-ին ստացել է ԱՄՆ-ի պատասխանը։
Համաձայն միջուկային պակտի՝ Թեհրանը սահմանափակել է ուրանի հարստացման իր ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։
2018թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր գործարքից՝ այն անվանելով չափից ավելի մեղմ Իրանի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տ...
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափա...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվր...