Պայթյունի ձայն է լսվել Արաբկիրում. ինչ են հայտնում ԱԻՆ-ից
Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ 911 թեժ գծին այդ բովանդակությամբ ստացվել է երկու զանգ:
«Տեղեկատվությունը փոխանցել ենք Ոստիկանություն և ԱԱԾ»,- մեզ հետ զրույցում ասել է Կոստանյանը։
Իր խոսքով՝ այս պահին այլ տեղեկատվություն չկա: