Ում կնշանակի Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության գծով հատուկ բանագնաց
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ռուս-ուկրաինական պատերազմի հարցերով հատուկ բանագնացի պաշտոն ստեղծելու հնարավորությունը և ցանկանում է այդ պաշտոնում նշանակել Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելին: Այս մասին գրում Է Reuters-ը՝ հղում անելով չորս աղբյուրների: Տեղեկատվությունը փոխանցում է Meduza-ն:
«Այժմ վարչակազմում նման պաշտոն չկա, սակայն Թրամփը լրջորեն դիտարկում է դրա ստեղծման հնարավորությունը»,-ասում են աղբյուրները և հավելում, որ այնուամենայնիվ, երաշխիք չկա, որ Գրենելը կհամաձայնի:
Գրենելը Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում՝ 2018-2020 թվականներին, եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը, իսկ 2020 թվականի փետրվարից մինչև մայիս եղել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայից ասում են՝ «Օրեշնիկ» գոյություն չունի. ՌԴ-ն պատասխանել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պ...
«Դա ճիշտ չէ». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հաջորդ տարի պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությ...
Որքան վատ, այնքան լավ նրա համար. Վոլոդին
Արևմուտքի երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ Ռուսաստանն իրեն կպաշտպանի։ Այս մասին Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հար...
«Անհետևանք չի մնա». Մեդվեդև
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմի մեջ են մտել նրանց հրթիռները Կուրսկի և Բրյանսկի շրջանների...