«Նա արժանի չէր սրան». Մովսես Հակոբյանը` Արզումանյանի մասին
Միքայել Արզումանյանի հետ կատարվածին շատ վատ եմ վերաբերվում, նա արժանի չէր սրան, լավ զինվորական էր:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը:
Մեր դիտարկմանը, որ իշխանությունները Միքայել Արզումանյանին մեղադրում են Շուշիի պաշտպանության ժամանակ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, Մովսես Հակոբյանն ասաց.
«Ես ոչինչ չեմ կարող ասել,տեղյակ չեմ, դրա գնահատականը կարող է տալ Արզումանյանի վերադասը՝ ԳՇ պետը կամ վարչապետը»:
Թե ինչո՞ւ զինվորականները չեն արձագանքում նման երևույթներին, երբ իշխանությունները փորձում են թիրախավորել իրենց մարտական ընկերներին և պատերազմի պարտության մեղքը նրանց վրա բարդել՝ Մովսես Հակոբյանը ասաց, թե իմաստ չկա արձագանքելու, քանի որ դա օգուտ չի տալու:
Հարցին՝ արդյո՞ք նման լռության հետևանքով հաջորդը չեն թիրախավորվի բոլոր այն զինվորականները, ովքեր պատերազմի պահին եղել են ռազմական բունկերում և մասնակցել են որոշումների կայացմանը՝ ԳՇ նախկին պետը չբացառեց.
«Ամենաառաջինը ես եմ եղել, իմ գործը արդեն դատարանում է, ամեն ինչ էլ հնարավոր է »,-ասաց Մովսես Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Երևան գալու ճանապարհին, երեկ բերման էր ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը, վերջինս մեղադրվում է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու և իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Հավելենք, որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննվում է այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...