ԱԱԾ-ը հայտարարությունը՝ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում իրականացված գործողությունների մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:
«Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Auroranews-ը դեռ առավոտյան էր հաստնել, որ տեղում ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվում, սակայն որոշ լրատվականներ նշում էին, թե ռումբի մասին ահազանգ կա։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել․ ArmLur
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...