Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը․ ԱԺ պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ, սա մի ուրիշ անգամ կասեմ... Եվ ուրեմն՝ ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը, Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:
Իհարկե, ընդունում եմ, որ նախադասությունն այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաներն ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը, ըստ բառարանների, թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե քրդական:
Հիշեցնենք, որ հայկական օկուպացված Քարվաճառին ադրբեջանցիներն անվանում են Քելբաջար։ |
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել․ ArmLur
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...