Պատահարներ
Սևանի թերակղզում օտարերկրացիների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ
Սևանի թերակղզու լճափնյա գոտում օգոստոսի 25-ին, ժամը 14-ին օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
«Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։
31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
17 և 15-ամյա ուղևորները, ժամեր անց՝ նաև 20-ամյա վարորդը մահացել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Վաղարշապատում 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարևանին
Ավելին Պատահարներ բաժնից
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0