Էդգար Ղազարյանը ՀՊՏՀ-ում աշխատանքից ազատվել է հուլիսի 7-ին․ ռեկտորի պարզաբանումը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին armtimes.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։
«Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանել է Գալոյանը։
Դիանա Գալոյանի խոսքով՝ Ղազարյանը իր հետ չի հանդիպել։ Վերջինս նաև նշեց, որ Էդգար Ղազարյանը համալսարանում աշխատել է Կառավարման ամբիոնում՝ ընդհատումներով՝ կապված իր զբաղեցրած պաշտոնների հետ։
Նշենք՝ այսօր Էդգար Ղազարյանը aravot.am-ի հետ զրույցում էր ասել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է իրեն ազատել աշխատանքից՝ մեղադրելով բուհի ղեկավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...