ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Պետքարտուղարությունը տեղեկություն ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար:
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է», - նշվում է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ անվտանգության իրավիճակը ողջ Ուկրաինայում խիստ անկայուն է, և պայմանները կարող են վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոն լինեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն անվտանգության մասին իրենց տեղեկացվածությունը բարձրացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...