Պուտինը՝ Դուգինի դստեր սպանության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանությանը: Հանգուցյալի ընտանիքին հղած ցավակցական ուղերձում նա նշել է․ «Ստոր, դաժան հանցագործությունը վերջ դրեց Դարիա Դուգինայի կյանքին։ Պայծառ, տաղանդավոր մարդ՝ իսկական ռուսական սրտով` բարի, սիրող, համակրելի և բաց: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից, նա ազնվորեն ծառայել է ժողովրդին, հայրենիքին, գործով ապացուցել է, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր»։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ավտոմեքենայում, ենթադրաբար, պայթուցիկ սարք է գործարկվել։ Պայթյունը որոտացել է, երբ մեքենան ընթացքի մեջ է եղել։ Ենթադրաբար, պայթուցիկը նախատեսված է եղել հորը՝ Դուգինին սպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...